Մանկական հիվանդություններ
Սեռահասունացման նյարդային հյուծում
Նյարդաներզատական բնույթի այս հիվանդությունը գործնականում զարգանում է աղջիկների մոտ սեռական հասունացման շրջանում։ Կլինիկական պատկերով հաճախ նման է Սիմոնդսի հիվանդությանը, մանավանդ, երբ զարգանում են հիպոֆիզային անբավարարության երևույթներ։
Հիվանդության պատճառներից կարևորություն են տալիս նյարդահոգեկան ապրումներին, ուղեղի ախորժակի հագեցման կենտրոնների ու փորոքամիջային կորիզների որոշակի հատվածների ու ենթատեսաթմբերի ախտահարմանը, չնայած պատճառը վերջնականապես պարզված չէ։ Երբեմն այն զարգանում է ինքնակամ կերպով՝ գիտակցաբար երկարատև քիչ ուտելու հետևանքով։ Հիվանդությունն արտահայտվում է հիմնականում 12-14 տարեկանում։
Բնորոշ են մարմնի զանգվածի անկումն ու դաշտանային ցիկլի խանգարումները։ Վերջինս երբեմն սկսվում է ավելի շուտ, վկայելով գոնադոտրոպինների ներզատման խանգարման հետ հիվանդության ունեցած կապի մասին։
Նյարդային ախորժակազրկությունը (անորեքսիան) մի դեպքում արտահայտվում է ռեպրեսիվ հոգեախտի, վախով ընթացող շիզոֆրենոիդ համախտանիշի ձևով, մյուս դեպքում հիվանդի բոլոր գանգատները կենտրոնացվում են ուտելու և նրա հետ կապված հանգամանքների վրա։ Երկու դեպքում էլ, չնայած արտահայտված հյուծմանը, աչքի է ընկնում հիվանդների աշխուժությունը, կամքի ուժն ու աշխատասիրությունը, շրջապատի նկատմամբ հետաքրքրությունը։ Քաղցածության և փսխումների հետևանքով պակասում է արյան նատրիումը և կալիումը, նորմալ է 17-ԿՍ-ի արտազատումը և արյան շաքարի մակարդակը։ Ուտելուց հետո հիվանդների վիճակը նկատելիորեն բարելավվում է։
Այս համախտանիշը պետք է տարբերակել Սիմոնդսի հիվանդությունից, մակերիկամների կեղևի քրոնիկական երկրորդային անբավարարությունից, մարմնի զանգվածի արտահայտված անկումով ընթացող թիրեոտոքսիկոզից, պսիխոզներից և տուբերկուլոզից։
Մակերիկամային երկրորդային անբավարարությունից կամ հիպոպիտուիտարիզմից տարբերակման դեպքում պետք է հիշել, որ նյարդածին ախորժակազրկությունը մեծ մասամբ արտահայտվում է սեռական հասունացման շրջանում, առավելապես աղջիկների մոտ. կրծքագեղձերը չափավոր փոքրանում են, պահպանվում է նրանց ֆիզիկական ակտիվությունը, անութների և ցայլքի շրջանում մազերը չեն թափվում։ Հիպոթիրեոզի և մակերիկամների կեղևի անբավարարարությանը բնորոշ կլինիկական և լաբորատոր տվյալներն են՝ շաքարարյունության հարթված կորագիծը, 17-ԿՍ արտազատման պակասումը, փոփոխությունները թրքական թամբի շրջանում և այլն։ Նշված մյուս հիվանդություններից տարբերակումը բավական դյուրին է, երբեմն կարիք է լինում նաև հոգեբույժի կոնսուլտացիան։
Բուժումը տարվում է պսիխոթերապիայի ֆոնի վրա։ Դեղամիջոցներից զգուշորեն և այն էլ փոքր դեղաչափերով կարելի է նշանակել ինսուլին 40%-անոց գլյուկոզայի հետ միասին, կորտիկոստերոիդներ, անաբոլիկ ստերոիդներ և ընդհանուր կազդուրիչ դեղորայք։
Կանխագուշակումը ոչ միշտ է բարենպաստ։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն